Հայտնություն Chapter 9

For English

Read Հայտնություն Chapter 9 Online

Read Հայտնություն Chapter 9 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Հայտնություն in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Հայտնություն and the Holy Bible online.

Choose a Chapter

Հայտնություն 9

Գլուխ 9

1. Հինգերորդ հրեշտակը փողը հնչեցուց ու տեսայ որ երկնքէն աստղ մը ինկաւ երկրի վրայ։ Անդունդի գուբին բանալին անոր տրուեցաւ։

2. Ան ալ անդունդին գուբը բացաւ ու այն գուբէն ծուխ կ’ելլէր մեծ հնոցի մը ծուխին պէս ու խաւարեցան արեւն ու օդը՝ գուբին ծուխէն։

3. Ծուխէն մարախներ կ’ելլէին երկրի վրայ։ Անոնց զօրութիւն տրուեցաւ երկրի կարիճներուն ունեցած զօրութեանը պէս։

4. Անոնց ըսուեցաւ որ չվնասեն երկրի խոտին, ո՛չ ալ կանանչեղէնի մը եւ ո՛չ ծառի մը, հապա միայն ա՛յն մարդոց, որոնք իրենց ճակատներուն վրայ Աստուծոյ կնիքը չունին։

5. Անոնց հրաման տրուեցաւ, որ չսպաննեն զանոնք, հապա չարչարեն զանոնք հինգ ամիս ու անոնց տուած չարչարանքը կարիճի տուած չարչարանքին պէս էր՝ երբ մարդը կը խայթէ։

6. Այն օրերը մարդիկ մահը պիտի փնտռեն ու պիտի չգտնեն։ Պիտի ուզեն մեռնիլ, բայց մահը անոնցմէ պիտի փախչի։

7. Մարախներուն նմանութիւնը՝ պատերազմի պատրաստուած ձիերու պէս ու անոնց գլուխներուն վրայ ոսկեղէն պսակներու պէս եւ անոնց երեսները մարդոց երեսներու պէս էին

8. Ու անոնք մազեր ունէին կիներու մազերուն պէս ու անոնց ակռաները առիւծներու ակռաներուն պէս էին։

9. Զրահներ ունէին երկաթէ զրահներու պէս։ Անոնց թեւերուն ձայնը պատերազմի գացող շատ ձիեր լծուած կառքերու ձայնին պէս էր։

10. Կարիճներու նման պոչեր ունէին ու պոչերուն վրայ խայթոց։ Իշխանութիւն ունէին հինգ ամիս մարդոց վնասելու։

11. Իրենց վրայ թագաւոր ունէին անդունդին հրեշտակը, որուն անունը Եբրայեցերէն Աբադոն եւ Յունարէն՝ Ապողղիոն։

12. Մէկ վայը անցաւ. ասկէ յետոյ ահա երկու վայեր ալ պիտի գան։

13. Վեցերորդ հրեշտակը փողը հնչեցուց ու ձայն մը լսեցի Աստուծոյ առջեւ եղող ոսկի սեղանին չորս եղջիւրներէն,

14. Որ կ’ըսէր վեցերորդ հրեշտակին, որ փողը ունէր. «Եփրատ մեծ գետին վրայ կապուած չորս հրեշտակները արձակէ»։

15. Այն չորս հրեշտակները արձակուեցան, որ պատրաստուած էին ժամուան ու օրուան եւ ամսուան ու տարուան համար, որպէս զի մարդոց երրորդ մասը մեռցնեն։

16. Ձիաւոր զօրքերուն համրանքը երկու բիւր բիւրաւոր էր։ Ես իմացայ անոնց համրանքը։

17. Տեսիլքին մէջ տեսայ ձիերը ու անոնց վրայ հեծնողները՝ որոնք ունէին հրեղէն ու յակնթեղէն եւ ծծմբեղէն զրահներ։ Ձիերուն գլուխները առիւծներու գլուխներու պէս էին. անոնց բերնէն կրակ ու ծուխ եւ ծծումբ կ’ելլէր։

18. Այս երեք [հարուած]ներէն մարդոց երրորդ մասը մեռաւ, այսինքն կրակէն ու ծուխէն ու ծծումբէն, որոնք անոնց բերնէն կ’ելլէին։

19. Վասն զի անոնց զօրութիւնը իրենց բերաններուն ու պոչերուն մէջ էր, քանզի անոնց պոչերը օձերու նման էին ու գլուխներ ունէին որոնցմով կը վնասէին։

20. Մնացեալ մարդիկը, որոնք այս հարուածներէն չսպաննուեցան, չապաշխարեցին ու իրենց ձեռքերուն գործերէն ետ չմնացին, որ երկրպագութիւն չընեն դեւերուն ու ոսկիէ եւ արծաթէ ու պղինձէ եւ քարէ ու փայտէ շինուած կուռքերուն, որոնք ո՛չ կրնան տեսնել, ո՛չ ալ լսել ու ո՛չ քալել.

21. Նաեւ չապաշխարեցին իրենց մարդասպանութիւններէն, ո՛չ ալ իրենց կախարդութիւններէն, ո՛չ ալ իրենց պոռնկութենէն եւ ո՛չ իրենց գողութիւններէն։

About Հայտնություն Chapter 9

Read Հայտնություն Chapter 9 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Հայտնություն in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Հայտնություն
Chapter: 9
Testament: New Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Հայտնություն. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Հայտնություն Chapter 9 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Հայտնություն Chapter 9?

Հայտնություն Chapter 9 is part of the Book of Հայտնություն in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Հայտնություն Chapter 9 online for free with easy chapter navigation.

More Chapters from Հայտնություն

  1. Հայտնություն Chapter 1
  2. Հայտնություն Chapter 12
  3. Հայտնություն Chapter 3
  4. Հայտնություն Chapter 22
  5. Հայտնություն Chapter 21
  6. Հայտնություն Chapter 19
  7. Հայտնություն Chapter 16

Explore More from Նոր Կտակարան

  1. Մարկոս Chapter 1
  2. Ա Թեսաղոնիկեցիներ Chapter 2
  3. Բ Կորնթացիներ Chapter 11
  4. Գործք Առաքելոց Chapter 16
  5. Եփեսացիներ Chapter 5
  6. Մատթեոս Chapter 7
  7. Տիտոս Chapter 3

Related Chapters & Readings

  1. Սաղմոսներ Chapter 55
  2. Թվեր Chapter 18
  3. Եզեկիել Chapter 13
  4. Հովհաննես Chapter 13
  5. Առակներ Chapter 11
  6. Բ Մնացորդաց Chapter 15
  7. Առակներ Chapter 5
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *