Հայտնություն Chapter 14

For English

Read Հայտնություն Chapter 14 Online

Read Հայտնություն Chapter 14 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Հայտնություն in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Հայտնություն and the Holy Bible online.

Choose a Chapter

Հայտնություն 14

Գլուխ 14

1. Տեսայ, որ Գառնուկը կայներ էր Սիօն լերանը վրայ ու անոր հետ հարիւր քառասունըչորս հազարը, որոնք ունէին [անոր անունը եւ] անոր Հօրը անունը իրենց ճակատներուն վրայ գրուած։

2. Ու երկնքէն ձայն մը լսեցի՝ շատ ջուրերու ձայնի պէս ու մեծ որոտումի ձայնի մը պէս ու լսած ձայնս քնարահարներուն քնարները զարնելու ձայնին կը նմանէր։

3. Եւ նոր երգ մը կ’երգէին աթոռին ու չորս կենդանիներուն ու երէցներուն առջեւ եւ մէ՛կը չէր կրնար այն երգը սորվիլ բացի այն հարիւր քառասունըչորս հազարէն, որոնք երկրէն գնուած էին։

4. Ասոնք անոնք են որ կիներու հետ չխառնակուեցան, քանզի կոյս են։ Ասոնք Գառնուկին ետեւէն կ’երթան՝ ուր որ ան երթայ. ասոնք մարդոց մէջէն գնուեցան Աստուծոյ ու Գառնուկին երախայրի ըլլալու

5. Եւ անոնց բերանը սուտ չգտնուեցաւ, վասն զի անբիծ են։

6. Եւ ուրիշ հրեշտակ մը տեսայ, որ կը թռչէր երկնքի մէջ եւ ունէր յաւիտենական աւետիսը՝ քարոզելու բոլոր ազգերուն ու ցեղերուն եւ լեզուներուն ու ժողովուրդներուն, որոնք երկրի վրայ կը բնակին։

7. Ան մեծ ձայնով կ’ըսէր. «Աստուծմէ վախցէ՛ք ու փա՛ռք տուէք անոր, վասն զի անոր դատաստանին ժամը եկաւ ու երկրպագութիւն ըրէ՛ք անոր՝ որ ստեղծեց երկինքը ու երկիրը եւ ծովը ու ջուրերուն աղբիւրները»։

8. Անոր ետեւէն ուրիշ հրեշտակ մը եկաւ ու ըսաւ. «Ինկա՜ւ, ինկա՜ւ մեծ Բաբելոնը, վասն զի բոլոր ազգերը արբեցուց իր կատաղի պոռնկութեանը գինիով»։

9. Անոնց ետեւէն երրորդ հրեշտակը մըն ալ եկաւ ու մեծ ձայնով մը ըսաւ. «Ով որ գազանին ու անոր պատկերին երկրպագութիւն ընէ եւ դրոշմը իր ճակատին վրայ կամ իր ձեռքին վրայ ընդունի,

10. Անիկա Աստուծոյ սրտմտութեան գինիէն պիտի խմէ, որ անխառն լեցուած է անոր բարկութեանը գաւաթին մէջ եւ կրակով ու ծծումբով պիտի տանջուի սուրբ հրեշտակներուն առջեւ ու Գառնուկին առջեւ։

11. Անոնց տանջանքին ծուխը պիտի ելլէ յաւիտեանս յաւիտենից եւ ցորեկ ու գիշեր հանգստութիւն պիտի չունենան անոնք՝ որ գազանին ու անոր պատկերին երկրպագութիւն կ’ընեն եւ անոր անուանը դրոշմը կ’ընդունին»։

12. Հոս է սուրբերուն համբերութիւնը, որոնք Աստուծոյ պատուիրանքները ու Յիսուսին հաւատքը կը պահեն։

13. Ու երկնքէն ձայն մը լսեցի, որ կ’ըսէր. «Գրէ՛ Այսուհետեւ երանելի են այն մեռելները՝ որոնք Տէրոջմով կը ննջեն». «Այո՛, կ’ըսէ Հոգին, որ իրենց աշխատութենէն հանգչին ու իրենց գործերը իրենց ետեւէն կ’երթան»։

14. Տեսայ ճերմակ ամպ մը ու այն ամպին վրայ մէկը նստեր էր Որդի մարդոյ նման եւ իր գլուխը ոսկիէ պսակ մը ու իր ձեռքը սուր մանգաղ մը ունէր։

15. Տաճարէն ուրիշ հրեշտակ մը ելաւ, որ ամպին վրայ նստողին մեծ ձայնով կ’աղաղակէր ու կ’ըսէր. «Երկնցո՛ւր քու մանգաղդ ու հնձէ. վասն զի հնձելու ժամանակը եկաւ, վասն զի երկրի հունձքը հասունցած է»։

16. Ան որ ամպին վրայ կը նստէր, իր մանգաղը երկրի վրայ երկնցուց ու երկիրը հնձուեցաւ։

17. Ու երկնքին մէջի տաճարէն ուրիշ հրեշտակ մը ելաւ։ Ասիկա ալ սուր մանգաղ մը ունէր։

18. Ու սեղանէն ուրիշ հրեշտակ մը ելաւ, որ կրակի վրայ իշխանութիւն ունէր ու մեծ ձայնով կանչեց անոր՝ որ սուր մանգաղը ունէր ու ըսաւ. «Երկնցո՛ւր քու սուր մանգաղդ ու երկրի այգիին ողկոյզները կթէ, վասն զի անոր խաղողները հասունցած են»։

19. Այն հրեշտակն ալ իր մանգաղը երկրի վրայ երկնցուց ու երկրին այգիին խաղողները կթեց ու Աստուծոյ բարկութեան մեծ հնձանին մէջ ձգեց։

20. Հնձանը քաղաքէն դուրս կոխուեցաւ ու հնձանէն արիւն կ’ելլէր, որ մինչեւ ձիերուն սանձերը ու հազար վեց հարիւր ասպարէզ կը հասնէր։

About Հայտնություն Chapter 14

Read Հայտնություն Chapter 14 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Հայտնություն in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Հայտնություն
Chapter: 14
Testament: New Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Հայտնություն. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Հայտնություն Chapter 14 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Հայտնություն Chapter 14?

Հայտնություն Chapter 14 is part of the Book of Հայտնություն in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Հայտնություն Chapter 14 online for free with easy chapter navigation.

More Chapters from Հայտնություն

  1. Հայտնություն Chapter 1
  2. Հայտնություն Chapter 3
  3. Հայտնություն Chapter 20
  4. Հայտնություն Chapter 12
  5. Հայտնություն Chapter 8
  6. Հայտնություն Chapter 7
  7. Հայտնություն Chapter 22

Explore More from Նոր Կտակարան

  1. Գործք Առաքելոց Chapter 22
  2. Ա Թեսաղոնիկեցիներ Chapter 5
  3. Եփեսացիներ Chapter 2
  4. Բ Կորնթացիներ Chapter 3
  5. Եբրայեցիներ Chapter 9
  6. Գործք Առաքելոց Chapter 18
  7. Ա Կորնթացիներ Chapter 5

Related Chapters & Readings

  1. Եզեկիել Chapter 40
  2. Բ Կորնթացիներ Chapter 1
  3. Ծննդոց Chapter 25
  4. Հեսու Chapter 8
  5. Եսայի Chapter 54
  6. Հեսու Chapter 24
  7. Եսթեր Chapter 9
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *