Հայտնություն Chapter 21

For English

Read Հայտնություն Chapter 21 Online

Read Հայտնություն Chapter 21 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Հայտնություն in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Հայտնություն and the Holy Bible online.

Choose a Chapter

Հայտնություն 21

Գլուխ 21

1. Ահա նոր երկինք մը ու նոր երկիր մը տեսայ, վասն զի առաջին երկինքը ու առաջին երկիրը անցան եւ ա՛լ ծով չկար։

2. Սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղէմը՝ տեսայ, որ երկնքէն Աստուծմէ կ’իջնէր, իր էրկանը համար զարդարուած հարսի մը պէս պատրաստուած։

3. Ու երկնքէն մեծ ձայն մը լսեցի, որ կ’ըսէր. «Ահա՛ Աստուծոյ խորանը մարդոց մէջ։ Անիկա հոն պիտի բնակի եւ անոնք անոր ժողովուրդը պիտի ըլլան եւ Աստուած ինք անոնց հետ պիտի ըլլայ իբրեւ անոնց Աստուածը

4. Եւ ինք անոնց աչքերէն բոլոր արցունքները պիտի սրբէ եւ ա՛լ մահ պիտի չըլլայ։ Ո՛չ սուգ եւ ո՛չ աղաղակ եւ ո՛չ ցաւ պիտի ըլլայ ասկէ յետոյ, վասն զի առաջուան բաները անցան»։

5. Ան որ աթոռին վրայ կը նստէր, ըսաւ. «Ահա ամէն բաները նոր կ’ընեմ» ու ըսաւ ինծի. «Գրէ՛, վասն զի այս խօսքերը ճշմարիտ ու հաւատարիմ են»։

6. Նաեւ ըսաւ ինծի. «Եղա՛ւ. ես եմ Ալֆան եւ Օմէղան, Սկիզբն ու Վախճանը. ես ծարաւին ձրի պիտի տամ կենաց ջուրին աղբիւրէն։

7. Ան որ կը յաղթէ, ամէն բաները պիտի ժառանգէ ու ես անոր Աստուած պիտի ըլլամ, ան ալ ինծի որդի պիտի ըլլայ։

8. Բայց վախկոտներուն ու անհաւատներուն եւ պիղծերուն ու մարդասպաններուն ու պոռնիկներուն եւ կախարդներուն ու կռապաշտներուն եւ բոլոր ստախօսներուն բաժինը կրակով ու ծծումբով վառած լճին մէջ պիտի ըլլայ, որ է երկրորդ մահը»։

9. Եօթը վերջին հարուածներով լեցուն եօթը սկաւառակները ունեցող եօթը հրեշտակներէն մէկը ինծի եկաւ եւ ինծի հետ խօսեցաւ ու ըսաւ. «Եկո՛ւր, ցուցնեմ քեզի հարսը, Գառնուկին կինը»։

10. Եւ հոգիով մեծ ու բարձր լերան մը վրայ տարաւ զիս եւ ցուցուց ինծի սուրբ Երուսաղէմ քաղաքը, որ երկնքէն՝ Աստուծմէ կ’իջնէր

11. Աստուծոյ փառքը ունէր եւ անոր լուսաւորութիւնը խիստ պատուական քարի նման էր, ակնվանիի երեւոյթով յասպիս քարի պէս։

12. Անոր պարիսպը մեծ ու բարձր էր- Տասներկու դռներ ունէր ու դռներուն վրայ տասներկու հրեշտակներ կային եւ դռներուն վրայ անուններ գրուած էին՝ այսինքն Իսրայէլի որդիներուն տասներկու ցեղերուն անունները։

13. Արեւելեան կողմէն երեք դուռ ու հիւսիսային կողմէն երեք դուռ եւ հարաւային կողմէն երեք դուռ ու արեւմտեան կողմէն երեք դուռ։

14. Քաղաքին պարիսպը տասներկու հիմեր ունէր։ Անոնց վրայ Գառնուկին տասներկու առաքեալներուն [տասներկու] անունները գրուած էին։

15. Ինծի հետ խօսողը ձեռքը ոսկիէ եղէգ մը ունէր, որպէս զի անով քաղաքը եւ անոր դռները ու անոր պարիսպները չափէ։

16. Քաղաքը քառակուսի էր։ Անոր երկայնութիւնը լայնութեանը չափ էր եւ քաղաքը նոյն եղէգով տասներկու հազար ասպարէզ չափեց։ Անոր երկայնութիւնը ու լայնութիւնը եւ բարձրութիւնը հաւասար էին։

17. Անոր պարիսպը հարիւր քառասունըչորս կանգուն չափեց, մարդու չափով, այսինքն հրեշտակին չափովը։

18. Անոր պարիսպին շինուածքը յասպիս քարէ էր ու քաղաքը զուտ ոսկի էր՝ մաքուր ապակիի նման։

19. Քաղաքին պարիսպին հիմերը ամէն տեսակ պատուական քարերով զարդարուած էին։ Առաջին հիմը յասպիս էր, երկրորդը՝ շափիւղայ, երրորդը՝ քաղկեդոն, չորրորդը՝ զմրուխտ,

20. Հինգերորդը՝ եղնգնաքար, վեցերորդը՝ սարդիոն, եօթներորդը՝ ոսկեքար, ութերորդը՝ բիւրեղ, իններորդը՝ տպազիոն, տասներորդը՝ քրիսոպրասոս, տասնըմէկերորդը՝ յակինթ, տասներկրորդը՝ ամեթովս։

21. Եւ տասներկու դռները տասներկու մարգարիտ էին, ամէն մէկ դուռը մէյ մէկ ամբողջ մարգարիտ էր ու քաղաքին հրապարակը մաքուր ոսկի էր թափանցիկ ապակիի նման։

22. Անոր մէջ տաճար չտեսայ, վասն զի Տէր Աստուած Ամենակալն ու Գառնուկը անոր տաճարն են։

23. Քաղաքը արեւի ու լուսնի պէտք չունի, որ զանիկա լուսաւորեն, վասն զի Աստուծոյ փառքը զանիկա կը լուսաւորէ ու անոր ճրագը Գառնուկն է։

24. Եւ [փրկուած] ազգերը անոր լոյսովը պիտի քալեն ու երկրին թագաւորները իրենց փառքը ու պատիւը անոր մէջ պիտի բերեն։

25. Անոր դռները ցորեկը պիտի չգոցուին. (վասն զի հոն գիշեր պիտի չըլլայ.)

26. Ազգերուն փառքն ու պատիւը անոր մէջ պիտի բերեն։

27. Հոն բնաւ անմաքրութիւն մը պիտի չմտնէ, ո՛չ ալ պղծութիւն ու ստութիւն գործող մը, հապա միայն անոնք՝ որ Գառնուկին կեանքի գրքին մէջ գրուած են։

About Հայտնություն Chapter 21

Read Հայտնություն Chapter 21 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Հայտնություն in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Հայտնություն
Chapter: 21
Testament: New Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Հայտնություն. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Հայտնություն Chapter 21 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Հայտնություն Chapter 21?

Հայտնություն Chapter 21 is part of the Book of Հայտնություն in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Հայտնություն Chapter 21 online for free with easy chapter navigation.

More Chapters from Հայտնություն

  1. Հայտնություն Chapter 1
  2. Հայտնություն Chapter 12
  3. Հայտնություն Chapter 3
  4. Հայտնություն Chapter 20
  5. Հայտնություն Chapter 19
  6. Հայտնություն Chapter 15
  7. Հայտնություն Chapter 14

Explore More from Նոր Կտակարան

  1. Հովհաննես Chapter 8
  2. Մարկոս Chapter 14
  3. Հայտնություն Chapter 15
  4. Ղուկաս Chapter 17
  5. Հայտնություն Chapter 13
  6. Եփեսացիներ Chapter 4
  7. Ա Պետրոս Chapter 4

Related Chapters & Readings

  1. Բ Մնացորդաց Chapter 24
  2. Զաքարիա Chapter 14
  3. Ծննդոց Chapter 45
  4. Առակներ Chapter 31
  5. Թվեր Chapter 21
  6. Ղուկաս Chapter 19
  7. Հայտնություն Chapter 10
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *