Հայտնություն Chapter 16

For English

Read Հայտնություն Chapter 16 Online

Read Հայտնություն Chapter 16 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Հայտնություն in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Հայտնություն and the Holy Bible online.

Choose a Chapter

Հայտնություն 16

Գլուխ 16

1. Տաճարէն մեծ ձայն մը լսեցի, որ եօթը հրեշտակներուն կ’ըսէր. «Գացէ՛ք, Աստուծոյ բարկութեան [եօթը] սկաւառակները երկրի վրայ թափեցէք»։

2. Առաջին հրեշտակը գնաց ու իր սկաւառակը երկրի վրայ թափեց ու չարաչար պալարներ ելան այն մարդոց վրայ, որոնք գազանին դրոշմը ունէին ու անոր պատկերին երկրպագութիւն կ’ընէին։

3. Երկրորդ հրեշտակը իր սկաւառակը ծովուն վրայ թափեց ու ջուրերը մեռած մարդու արիւն դարձան եւ ծովուն մէջի բոլոր կենդանիները մեռան։

4. Երրորդ հրեշտակը իր սկաւառակը գետերուն ու ջուրերու աղբիւրներուն վրայ թափեց ու անոնք արիւն դարձան։

5. Եւ ջուրերուն հրեշտակէն լսեցի որ կ’ըսէր. «Արդար ես դուն, որ ես եւ որ էիր եւ սուրբ ես, որ այսպիսի դատաստաններ ըրիր.

6. Վասն զի անոնք սուրբերուն ու մարգարէներուն արիւնը թափեցին եւ դուն անոնց արիւն խմել տուիր, քանզի արժանի են»։

7. Եւ սեղանէն լսեցի, որ կ’ըսէր. «Այո՛, Ամենակա՛լ Տէր Աստուած, քու դատաստաններդ արդար ու ճշմարիտ են»։

8. Չորրորդ հրեշտակը իր սկաւառակը արեւին վրայ թափեց։

9. Անոր զօրութիւն տրուեցաւ որ խորշակահար ընէ մարդիկը կրակով։ Եւ սաստիկ տաքէն խորշակահար եղան մարդիկ եւ հայհոյեցին Աստուծոյ անուան, որ այս հարուածներուն վրայ իշխանութիւն ունի ու չապաշխարեցին, որ անոր փառք տան։

10. Հինգերորդ հրեշտակը իր սկաւառակը գազանին աթոռին վրայ թափեց ու անոր թագաւորութիւնը խաւարեցաւ։ Մարդիկ ցաւէն լեզունին կը ծամէին

11. Ու երկնքի Աստուծոյ հայհոյեցին իրենց ցաւերուն եւ իրենց պալարներուն պատճառով, բայց իրենց գործերէն չապաշխարեցին։

12. Վեցերորդ հրեշտակը իր սկաւառակը մեծ գետին՝ Եփրատին վրայ թափեց ու անոր ջուրերը ցամքեցան, որպէս զի արեւելքի թագաւորներուն ճամբան պատրաստուի։

13. Տեսայ որ վիշապին բերնէն ու գազանին բերնէն եւ սուտ մարգարէին բերնէն երեք պիղծ ոգիներ կ’ելլէին գորտերու նման.

14. Վասն զի անոնք դեւերու ոգիներ էին՝ որ նշաններ կ’ընէին ու բոլոր աշխարհի թագաւորներուն քով կ’երթային, որպէս զի զանոնք Ամենակալ Աստուծոյ այն մեծ օրուանը պատերազմին համար հաւաքեն.

15. (Ահա գողի պէս կու գամ. երանի՜ անոր որ արթուն կը կենայ ու իր հանդերձները կը պահէ, որպէս զի մերկ չպտըտի ու իր ամօթը չերեւնայ.)

16. Եւ զանոնք տեղ մը հաւաքեցին, որ Եբրայեցերէն Արմագեդոն կը կոչուի։

17. Եօթներորդ հրեշտակը իր սկաւառակը օդին վրայ թափեց ու երկնքի տաճարէն, աթոռէն մեծ ձայն մը ելաւ՝ ըսելով. «Եղաւ»։

18. Եւ փայլակներ ու ձայներ եւ որոտումներ՝ ՝ եղան ու մեծ երկրաշարժ մը եղաւ, այնպէս որ մարդոց երկրի վրայ ըլլալէն ի վեր այնպիսի մեծ երկրաշարժ մը եղած չէր։

19. Մեծ քաղաքը երեք մաս եղաւ ու ազգերուն քաղաքները կործանեցան։ Աստուած մեծ Բաբելոնը յիշեց, որպէս զի իր սաստիկ բարկութեան գինիին գաւաթը անոր տայ։

20. Ամէն կղզի փախաւ ու լեռները չգտնուեցան։

21. Եւ խոշոր կարկուտ՝ գրեթէ տաղանդի մը կշիռքով՝ երկնքէն կ’իջնէր մարդոց վրայ ու մարդիկ հայհոյեցին Աստուծոյ կարկուտին հարուածին համար, վասն զի խիստ մեծ էր այն հարուածը։

About Հայտնություն Chapter 16

Read Հայտնություն Chapter 16 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Հայտնություն in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Հայտնություն
Chapter: 16
Testament: New Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Հայտնություն. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Հայտնություն Chapter 16 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Հայտնություն Chapter 16?

Հայտնություն Chapter 16 is part of the Book of Հայտնություն in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Հայտնություն Chapter 16 online for free with easy chapter navigation.

More Chapters from Հայտնություն

  1. Հայտնություն Chapter 1
  2. Հայտնություն Chapter 12
  3. Հայտնություն Chapter 3
  4. Հայտնություն Chapter 21
  5. Հայտնություն Chapter 10
  6. Հայտնություն Chapter 22
  7. Հայտնություն Chapter 20

Explore More from Նոր Կտակարան

  1. Բ Պետրոս Chapter 3
  2. Ղուկաս Chapter 12
  3. Հուդա Chapter 1
  4. Հայտնություն Chapter 14
  5. Կողոսացիներ Chapter 4
  6. Գործք Առաքելոց Chapter 26
  7. Հովհաննես Chapter 20

Related Chapters & Readings

  1. Մատթեոս Chapter 26
  2. Բ Կորնթացիներ Chapter 4
  3. Սաղմոսներ Chapter 1
  4. Թվեր Chapter 7
  5. Ովսեե Chapter 14
  6. Սաղմոսներ Chapter 149
  7. Հայտնություն Chapter 1
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *