Read Հայտնություն Chapter 19 Online
Read Հայտնություն Chapter 19 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Հայտնություն in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Հայտնություն and the Holy Bible online.
Choose a Chapter
Հայտնություն 19
Գլուխ 19
1. Անկէ ետքը շատ բազմութեան մեծ ձայն մը լսեցի երկնքէն, ըսելով. «Ալէլուիա՜. փրկութիւն ու փառք եւ պատիւ ու զօրութիւն մեր Աստուծոյն.
2. Վասն զի ճշմարիտ ու արդար են անոր դատաստանները, քանզի դատեց այն մեծ պոռնիկը, որ իր պոռնկութիւնովը երկիրը ապականեց ու իր ծառաներուն արեան վրէժը անոր ձեռքէն պահանջեց»։
3. Եւ կրկին անգամ ըսին. «Ալէլուիա՜. անոր ծուխը յաւիտեանս յաւիտենից պիտի ելլէ»։
4. Քսանըչորս երէցները ու չորս կենդանիները ինկան ու երկրպագութիւն ըրին Աստուծոյ, որ աթոռը կը նստի, ըսելով. «Ամէ՛ն, Ալէլուիա՜»։
5. Եւ աթոռէն ձայն մը ելաւ, ըսելով. «Մեր Աստուծոյն օրհնութիւն տուէք, ո՛վ բոլոր ծառաներ ու դուք որ իրմէ կը վախնաք, պզտիկներ ու մեծեր»։
6. Եւ լսեցի ձայն մը մեծ բազմութեան ձայնի պէս ու շատ ջուրերու ձայնի պէս ու սաստիկ որոտումներու ձայնի պէս, որոնք կ’ըսէին. «Ալէլուիա՜, վասն զի [մեր] Ամենակալ Տէր Աստուածը թագաւորեց։
7. Խնդա՛նք եւ ուրախանա՛նք ու փա՛ռք տանք անոր, քանզի Գառնուկին հարսանիքը հասաւ ու անոր կինը ինքզինք պատրաստեց»։
8. Եւ իրեն հագնելու համար տրուեցաւ մաքուր ու լուսափայլ բեհեզ, (քանզի այն բեհեզը սուրբերուն արդարութիւնն է։)
9. Եւ ինծի ըսաւ. «Գրէ՛. Երանելի են անոնք, որ Գառնուկին հարսանիքին ընթրիքին կանչուած են» ու ինծի ըսաւ. «Ասոնք են Աստուծոյ ճշմարիտ խօսքերը»։
10. Ես ալ անոր ոտքերուն առջեւ ինկայ, որպէս զի անոր երկրպագութիւն ընեմ ու ըսաւ ինծի. «Զգուշացի՛ր, մի՛ ըներ. վասն զի ես ալ քու ծառայակիցդ եմ ու քու եղբայրներուդ՝ որոնք Յիսուսին վկաներն էին։ Աստուծոյ երկրպագութիւն ըրէ. (վասն զի Յիսուսին վկայութիւնը մարգարէութեան հոգին է)»։
11. Տեսայ երկինքը բացուած եւ ճերմակ ձի մը։ Անոր վրայ հեծնողը Հաւատարիմ ու Ճշմարիտ կը կոչուի։ Արդարութեամբ դատաստան կը տեսնէ ու կը պատերազմի։
12. Անոր աչքերը կրակի բոցի պէս էին։ Անոր գլխուն վրայ շատ թագեր կային ու գրուած անուն մը ունէր, որ մէ՛կը չի գիտեր, բայց միայն ինք։
13. Արիւնով ներկուած հանդերձ մը հագեր էր։ Անոր անունը Բանն Աստուծոյ էր։
14. Երկնքի մէջ եղող զօրքերը անոր ետեւէն կ’երթային ճերմակ ձիերով, ճերմակ ու մաքուր բեհեզներ հագած։
15. Անոր բերնէն սրած սուր մը կ’ելլէր, որպէս զի անով ազգերը զարնէ ու ինք երկաթէ գաւազանով պիտի հովուէ զանոնք ու Ամենակալ Աստուծոյ սաստիկ բարկութեանը գինիին հնձանը ինք պիտի կոխէ։
16. Եւ իր պատմուճանին վրայ ու իր ազդրին վրայ գրուած գիր մը ունէր. «ԹԱԳԱՒՈՐ ԹԱԳԱՒՈՐԱՑ ԵՒ ՏԷՐ ՏԵՐԱՆՑ»։
17. Եւ հրեշտակ մըն ալ տեսայ, որ արեւին մէջ կայներ էր ու մեծ ձայնով աղաղակեց երկնքի մէջ թռչող բոլոր թռչուններուն՝ ըսելով. «Եկէք, Աստուծոյ մեծ ընթրիքին՝ ՝ հաւաքուեցէ՛ք
18. Որպէս զի ուտէք թագաւորներուն մարմինները ու հազարապետներուն մարմինները ու ձիերուն եւ անոնց վրայ հեծնողներուն մարմինները ու ամենուն մարմինները, թէ՛ ազատներուն եւ թէ՛ ծառաներուն, թէ՛ պզտիկներուն եւ թէ՛ մեծերուն։
19. Տեսայ գազանը ու երկրի թագաւորները ու անոնց զօրքերը մէկտեղ հաւաքուած պատերազմ ընելու անոր հետ՝ որ ձիուն վրայ հեծեր էր ու անոր զօրքերուն հետ։
20. Գազանը բռնուեցաւ ու անոր հետ սուտ մարգարէն, որ անոր առջեւ նշաններ ըրաւ, որոնցմով մոլորեցուց գազանին դրոշմը ընդունողները եւ անոր պատկերին երկրպագութիւն ընողները։ Երկուքն ալ ողջ ողջ ծծումբով վառուած կրակին լիճը ձգուեցան։
21. Եւ ուրիշներ ալ սպաննուեցան ձիուն վրայ հեծնողին սուրէն, որ անոր բերնէն կ’ելլէր ու բոլոր թռչունները անոնց մարմիններէն կշտացան։
About Հայտնություն Chapter 19
Read Հայտնություն Chapter 19 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Հայտնություն in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Հայտնություն
Chapter: 19
Testament: New Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Հայտնություն. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Հայտնություն Chapter 19 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Հայտնություն Chapter 19?
Հայտնություն Chapter 19 is part of the Book of Հայտնություն in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Հայտնություն Chapter 19 online for free with easy chapter navigation.
More Chapters from Հայտնություն
- Հայտնություն Chapter 1
- Հայտնություն Chapter 12
- Հայտնություն Chapter 3
- Հայտնություն Chapter 21
- Հայտնություն Chapter 16
- Հայտնություն Chapter 10
- Հայտնություն Chapter 22
Explore More from Նոր Կտակարան
- Հայտնություն Chapter 2
- Հովհաննես Chapter 18
- Ղուկաս Chapter 24
- Մատթեոս Chapter 1
- Մարկոս Chapter 12
- Ղուկաս Chapter 21
- Հակոբոս Chapter 2