Բ Տիմոթեոս Chapter 4

For English

Read Բ Տիմոթեոս Chapter 4 Online

Read Բ Տիմոթեոս Chapter 4 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Բ Տիմոթեոս in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Բ Տիմոթեոս and the Holy Bible online.

Choose a Chapter

Բ Տիմոթեոս 4

Գլուխ 4

1. Կը վկայեմ Աստուծոյ առջեւ եւ Յիսուս Քրիստոսին, որ պիտի դատէ կենդանիները ու մեռեալները իր յայտնուելուն ու թագաւորութեանը ատենը։

2. Խօսքը քարոզէ՛, մտադրութեամբ գործիդ պարապէ՛ ատենին ու ատենէ դուրս, յանդիմանէ՛, սաստէ՛, յորդորէ՛ ամենայն երկայնմտութեամբ ու վարդապետութեամբ։

3. Վասն զի ժամանակ պիտի գայ որ ողջամիտ վարդապետութեանը պիտի չհամբերեն, հապա հաճելի բաներ լսելու մարմաջով իրենց ցանկութիւններուն համեմատ վարդապետներ պիտի դիզեն իրենց

4. Եւ ճշմարտութենէն ականջնին պիտի դարձնեն ու առասպելներու ետեւէ պիտի մոլորին։

5. Բայց դուն ամէն բանի մէջ արթո՛ւն կեցիր, նեղութիւններու համբերէ՛, աւետարանիչի գործ գործէ՛, քու պաշտօնդ կատարէ՛։

6. Վասն զի ես արդէն զոհ ըլլալու նուիրուած եմ ու իմ մեկնելուս ատենը հասեր է։

7. Բարի պատերազմը պատերազմեցայ, ընթացքը կատարեցի, հաւատքը պահեցի։

8. Ասկէ յետոյ կայ ու կը մնայ ինծի արդարութեան պսակը, որ Տէրը՝ արդար Դատաւորը՝ պիտի հատուցանէ ինծի այն օրը։ Ո՛չ միայն ինծի, հապա այն ամենուն ալ՝ որ սիրեցին անոր յայտնուիլը։

9. Ջանա՛ շուտով ինծի գալ.

10. Վասն զի Դեմասը զիս թողուց ու աշխարհը սիրեց եւ գնաց Թեսաղոնիկէ. Կրէսկէսը գնաց Գաղատիա, Տիտոսը՝ Դաղմատիա.

11. Միայն Ղուկասը ինծի հետ է. Մարկոսը ա՛ռ եւ քեզի հետ բե՛ր, վասն զի ինծի օգտակար է սպասաւորութեան համար։

12. Ես Տիւքիկոսը Եփեսոս ղրկեցի։

13. Այն վերարկուն՝ որ Տրովադա թողուցի Կարպոսին քով, երբ գաս՝ բե՛ր, գրքերն ալ՝ մանաւանդ մագաղաթները։

14. Դարբին Աղեքսանդրոսը շատ չարութիւն ըրաւ ինծի. Տէրը անոր հատուցանէ իր գործերուն համեմատ։

15. Դուն ալ անկէ զգուշացի՛ր, վասն զի մեր խօսքերուն շատ դէմ կեցաւ։

16. Առաջին անգամ ատեանին առջեւ պատասխան տալուս՝ իմ կողմս մէ՛կը չկայնեցաւ, հապա ամէնքն ալ զիս թողուցին. այս իրենց թող յանցանք չսեպուի։

17. Բայց Տէրը իմ քովս կայնեցաւ ու զիս զօրացուց, որպէս զի քարոզութիւնը իմ միջոցովս լման ըլլայ ու բոլոր հեթանոսները լսեն։ Ես առիւծին բերնէն ազատեցայ։

18. Տէրը ամէն չար գործէ պիտի ազատէ զիս եւ ապահովութեամբ իր երկնային թագաւորութեանը պիտի հասցնէ։ Իրեն փառք յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։

19. Բարեւ տուր Պրիսկէին եւ Ակիւղասին ու Ոնեսիփորոսին տանը։

20. Երաստոս Կորնթոսի մէջ մնաց եւ Տրոփիմոսը Մելիտոսի մէջ թողուցի հիւանդացած։

21. Ջանք ըրէ ձմեռէն առաջ գալ։ Բարեւ կ’ընեն քեզի Եւբուղոսն ու Պուդէսը եւ Լինոսն ու Կղօդիան եւ բոլոր եղբայրները։

22. Տէր Յիսուս Քրիստոս քու հոգիիդ հետ ըլլայ։ Շնորհքը ձեզի հետ։ Ամէն։

About Բ Տիմոթեոս Chapter 4

Read Բ Տիմոթեոս Chapter 4 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Բ Տիմոթեոս in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Բ Տիմոթեոս
Chapter: 4
Testament: New Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Բ Տիմոթեոս. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Բ Տիմոթեոս Chapter 4 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Բ Տիմոթեոս Chapter 4?

Բ Տիմոթեոս Chapter 4 is part of the Book of Բ Տիմոթեոս in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Բ Տիմոթեոս Chapter 4 online for free with easy chapter navigation.

More Chapters from Բ Տիմոթեոս

  1. Բ Տիմոթեոս Chapter 1
  2. Բ Տիմոթեոս Chapter 2
  3. Բ Տիմոթեոս Chapter 3

Explore More from Նոր Կտակարան

  1. Հովհաննես Chapter 19
  2. Հովհաննես Chapter 20
  3. Հովհաննես Chapter 21
  4. Մատթեոս Chapter 14
  5. Ա Պետրոս Chapter 3
  6. Գործք Առաքելոց Chapter 1
  7. Հայտնություն Chapter 11

Related Chapters & Readings

  1. Մարկոս Chapter 10
  2. Բ Կորնթացիներ Chapter 5
  3. Հոբ Chapter 28
  4. Եսայի Chapter 27
  5. Երկրորդ Օրինաց Chapter 26
  6. Ելից Chapter 4
  7. Դատավորներ Chapter 8
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *