Թվեր Chapter 12

For English

Read Թվեր Chapter 12 Online

Read Թվեր Chapter 12 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Թվեր in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Թվեր and the Holy Bible online.

Choose a Chapter

Թվեր 12

Գլուխ 12

1. Մարիամ ու Ահարոն Մովսէսին դէմ խօսեցան՝ անոր առած եթովպիացի կնոջը համար, քանզի անիկա Եթովպիացի կին առեր էր

2. Ու ըսին. «Միթէ Տէրը միայն Մովսէսի՞ն միջոցով խօսեցաւ։ Չէ՞ որ մեր միջոցով ալ խօսեցաւ»։ Տէրը լսեց։

3. Մովսէս շատ հեզ մարդ մըն էր՝ երկրի վրայ եղած բոլոր մարդոցմէ աւելի։

4. Իսկոյն Տէրը ըսաւ Մովսէսին ու Ահարոնին ու Մարիամին. «Դուք երեքդ ալ վկայութեան խորանը ելէ՛ք»։ Երեքն ալ ելան։

5. Եւ Տէրը ամպին սիւնովը իջաւ ու խորանին դուռը կեցաւ եւ Ահարոնն ու Մարիամը կանչեց։ Անոնք երկուքն ալ ելան։

6. Եւ Տէրը ըսաւ անոնց. «Հիմա իմ խօսքս լսեցէ՛ք։ Եթէ ձեզմէ մէկը մարգարէ ըլլայ, ես Տէրս ինքզինքս տեսիլքի մէջ կը ճանչցներ անոր, կամ երազի մէջ կը խօսիմ անոր հետ։

7. Բայց իմ ծառաս Մովսէս այնպէս չէ, որ իմ բոլոր տանս մէջ հաւատարիմ է.

8. Անոր հետ բերնէ բերան, յայտնապէս կը խօսիմ եւ ոչ թէ առակով ու անիկա Տէրոջը կերպարանքը կը տեսնէ. ուստի իմ ծառայիս Մովսէսին դէմ խօսելու ինչո՞ւ չվախցաք»։

9. Եւ Տէրոջը բարկութիւնը անոնց վրայ բորբոքեցաւ ու Ինք գնաց։

10. Եւ ամպը հեռացաւ վկայութեան խորանէն ու ահա Մարիամ ձիւնի պէս բորոտ եղաւ։ Ահարոն Մարիամին նայեցաւ եւ ահա անիկա բորոտ էր։

11. Եւ Ահարոն ըսաւ Մովսէսին. «Ո՜հ, տէ՛ր իմ, կ’աղաչէմ, մեզ մի՛ պատժեր մեր ըրած յիմարութեանը համար։ Մեղք գործեցինք։

12. Մարիամը թող չնմանի այն մեռած տղուն, որ իր մօրը արգանդէն ելած ատենը անոր մարմնին կէսը սպառուած է»։

13. Մովսէս աղաչեց Տէրոջը՝ ըսելով. «Կը խնդրեմ քեզմէ, ո՛վ Աստուած, բժշկէ՛ զանիկա»։

14. Եւ Տէրը ըսաւ Մովսէսին. «Եթէ անոր հայրը միայն անոր երեսը թքնելու ըլլար, եօթը օր պիտի չամչնա՞ր. թող անիկա եօթը օր բանակէն դուրս գոցուած պահուի ու անկէ յետոյ ընդունուի»։

15. Մարիամ բանակէն դուրս եօթը օր գոցուած մնաց ու ժողովուրդը չչուեց մինչեւ Մարիամին ընդունուիլը։

About Թվեր Chapter 12

Read Թվեր Chapter 12 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Թվեր in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Թվեր
Chapter: 12
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Թվեր. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Թվեր Chapter 12 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Թվեր Chapter 12?

Թվեր Chapter 12 is part of the Book of Թվեր in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Թվեր Chapter 12 online for free with easy chapter navigation.

More Chapters from Թվեր

  1. Թվեր Chapter 18
  2. Թվեր Chapter 8
  3. Թվեր Chapter 4
  4. Թվեր Chapter 1
  5. Թվեր Chapter 16
  6. Թվեր Chapter 33
  7. Թվեր Chapter 20

Explore More from Հին Կտակարան

  1. Սաղմոսներ Chapter 59
  2. Ելից Chapter 15
  3. Եզեկիել Chapter 28
  4. Սաղմոսներ Chapter 25
  5. Հոբ Chapter 33
  6. Առակներ Chapter 5
  7. Եսթեր Chapter 2

Related Chapters & Readings

  1. Փիլիպպեցիներ Chapter 3
  2. Եսայի Chapter 58
  3. Բ Պետրոս Chapter 3
  4. Ղևտական Chapter 8
  5. Սաղմոսներ Chapter 67
  6. Ծննդոց Chapter 13
  7. Մատթեոս Chapter 26
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *