Հայտնություն Chapter 12

For English

Read Հայտնություն Chapter 12 Online

Read Հայտնություն Chapter 12 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Հայտնություն in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Հայտնություն and the Holy Bible online.

Choose a Chapter

Հայտնություն 12

Գլուխ 12

1. Երկնքի մէջ մեծ նշան մը երեւցաւ։ Կին մը արեւը հագած էր ու լուսինը ձգած իր ոտքերուն տակ եւ իր գլխուն վրայ տասներկու աստղէ պսակ մը։

2. Ան յղի էր ու երկունքի մէջ ըլլալով ծնանելու համար շատ նեղութիւն քաշելով՝ կը պոռար։

3. Երկնքի մէջ ուրիշ նշան մը երեւցաւ եւ ահա մեծ շառագոյն վիշապ մը, որ եօթը գլուխ ու տասը եղջիւր ունէր եւ իր գլուխներուն վրայ եօթը թագ։

4. Անոր պոչը երկնքի աստղերուն երրորդ մասը կը քաշէր ու զանոնք երկրի վրայ ձգեց եւ վիշապը կեցաւ այն կնոջ առջեւ, որ ծնանելու վրայ էր, որպէս զի երբ ծնանի, անոր զաւակը կլլէ։

5. Կինը արու զաւակ մը ծնաւ, որ երկաթէ գաւազանով պիտի հովուէր բոլոր ազգերը։ Անոր զաւակը յափշտակուեցաւ Աստուծոյ քով ու անոր աթոռին քով։

6. Կինն ալ անապատը փախաւ, ուր անոր տեղ պատրաստուած էր Աստուծմէ, որպէս զի հոն կերակրուի հազար երկու հարիւր վաթսուն օր։

7. Երկնքի մէջ պատերազմ ծագեցաւ. Միքայէլ ու իր հրեշտակները վիշապին հետ պատերազմեցան։ Վիշապն ալ իր հրեշտակներով պատերազմեցաւ,

8. Բայց չկրցան դէմ կենալ։ Երկնքի մէջ ալ՝ տեղ չգտնուեցաւ անոնց։

9. Ուստի վար ձգուեցաւ մեծ վիշապը, այն առաջուան օձը, որ Բանսարկու ու Սատանայ կը կոչուի, որ բոլոր աշխարհ մոլորեցուց։ Իր հրեշտակներն ալ իրեն հետ վար ձգուեցան երկրի վրայ։

10. Եւ մեծ ձայն մը լսեցի երկնքի մէջ, որ կ’ըսէր. «Հիմա եղաւ մեր Աստուծոյն փրկութիւնը ու զօրութիւնը եւ թագաւորութիւնը ու անոր Օծեալին իշխանութիւնը. վասն զի մեր եղբայրներուն դէմ չար խօսողը վար ձգուեցաւ, որ անոնց դէմ չարախօսութիւն կ’ընէր մեր Աստուծոյն առջեւ՝ ցորեկ ու գիշեր։

11. Եւ անոնք անոր յաղթեցին Գառնուկին արիւնովը ու իրենց վկայութեանը խօսքովը եւ իրենց կեանքը չսիրեցին մինչեւ մահ։

12. Ասոր համար ուրախացէք, ո՛վ երկինք ու անոր մէջ բնակողներ. վա՜յ երկրին ու ծովուն, վասն զի Բանսարկուն ձեզի իջաւ, որ շատ բարկացած է, գիտնալով որ քիչ ժամանակ պիտի կենայ»։

13. Ու երբ վիշապը տեսաւ որ ինք երկրի վրայ ձգուեցաւ, արու զաւակ ծնանող կնոջ ետեւէն ինկաւ։

14. Այն կնոջ մեծ արծիւի երկու թեւեր տրուեցան, որպէս զի անապատ իր տեղը թռչի օձին երեսէն, ուր պիտի կերակրուէր ժամանակ մը, ժամանակներ ու կէս ժամանակ։

15. Եւ օձը իր բերնէն գետի պէս ջուր վազցուց կնոջ ետեւէն, որպէս զի զանիկա հեղեղով ընկղմէ։

16. Բայց երկիրը օգնեց կնոջը։ Իր բերանը բացաւ եւ կլլեց այն գետը, որ վիշապը իր բերնէն վազցուց։

17. Վիշապը բարկացաւ կնոջ դէմ եւ գնաց պատերազմելու անոր միւս զաւակներուն հետ, որոնք Աստուծոյ պատուիրանքները կը պահէին ու Յիսուսին վկայութիւնը ունէին։

18. Եւ կայնեցայ ծովուն աւազին վրայ։

About Հայտնություն Chapter 12

Read Հայտնություն Chapter 12 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Հայտնություն in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Հայտնություն
Chapter: 12
Testament: New Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Հայտնություն. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Հայտնություն Chapter 12 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Հայտնություն Chapter 12?

Հայտնություն Chapter 12 is part of the Book of Հայտնություն in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Հայտնություն Chapter 12 online for free with easy chapter navigation.

More Chapters from Հայտնություն

  1. Հայտնություն Chapter 1
  2. Հայտնություն Chapter 3
  3. Հայտնություն Chapter 20
  4. Հայտնություն Chapter 11
  5. Հայտնություն Chapter 8
  6. Հայտնություն Chapter 7
  7. Հայտնություն Chapter 22

Explore More from Նոր Կտակարան

  1. Ա Տիմոթեոս Chapter 6
  2. Եփեսացիներ Chapter 5
  3. Բ Հովհաննես Chapter 1
  4. Հովհաննես Chapter 19
  5. Ղուկաս Chapter 4
  6. Գործք Առաքելոց Chapter 19
  7. Բ Թեսաղոնիկեցիներ Chapter 1

Related Chapters & Readings

  1. Եսայի Chapter 45
  2. Ղուկաս Chapter 22
  3. Սաղմոսներ Chapter 121
  4. Երեմիա Chapter 49
  5. Ա Տիմոթեոս Chapter 5
  6. Ա Սամուել Chapter 20
  7. Ծննդոց Chapter 30
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *