Հայտնություն Chapter 18

For English

Read Հայտնություն Chapter 18 Online

Read Հայտնություն Chapter 18 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Հայտնություն in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Հայտնություն and the Holy Bible online.

Choose a Chapter

Հայտնություն 18

Գլուխ 18

1. Ասկէ ետքը [ուրիշ] հրեշտակ մը տեսայ, որ երկնքէն կ’իջնէր եւ մեծ իշխանութիւն ունէր ու երկիր անոր փառքով լուսաւորուեցաւ։

2. Ան զօրաւոր ձայնով աղաղակեց՝ ըսելով. «Ինկա՛ւ, ինկա՜ւ մեծ Բաբելոնը եւ դեւերու բնակարան եղաւ ու բոլոր պիղծ ոգիներուն՝ արգելանոց եւ բոլոր պիղծ ու ատելի թռչուններուն՝ վանդակ.

3. Վասն զի անոր կատաղի պոռնկութեան գինիէն խմեցին բոլոր ազգերը ու երկրին թագաւորները անոր հետ պոռնկացան եւ երկրին վաճառականները անոր չափազանց զեղխութենէն հարստացան»։

4. Ու երկնքէն ուրիշ ձայն մը լսեցի, որ կ’ըսէր. «Ելէ՛ք ատոր մէջէն, իմ ժողովուրդս, որպէս զի ատոր մեղքերուն հաղորդակից չըլլաք ու ատոր հարուածներէն բաժին չառնէք.

5. Վասն զի ատոր մեղքերը մինչեւ երկինք հասան ու Աստուած ատոր անիրաւութիւնները յիշեց։

6. Հատուցանեցէք ատոր՝ ինչպէս ինք հատուցանեց ու իր գործերուն համեմատ կրկնապատիկ փոխարինեցէք ատոր։ Այն գաւաթը որ ինք լեցուց՝ կրկնապատիկ լեցուցէք իրեն։

7. Որչափ որ փառաւորեց զինք եւ զեղխութեամբ ապրեցաւ, այնչափ ալ տանջանք եւ սուգ հատուցանեցէք անոր. վասն զի իր սրտին մէջ կ’ըսէ. «Ես թագուհի եմ, որբեւարի չեմ ու բնաւ սուգ պիտի չտեսնեմ»։

8. Անոր համար մէկ օրուան մէջ պիտի գան ատոր հարուածները՝ մահ ու սուգ եւ սով ու կրակով պիտի այրի. վասն զի հզօր է Տէր Աստուած, որ զանիկա դատեց։

9. Ու երկրի թագաւորները, որ ատոր հետ պոռնկացան ու հեշտացան, պիտի լան ու կոծեն ատոր վրայ, երբ ատոր հրկիզումին ծուխը տեսնեն։

10. Ատոր տանջանքին վախէն հեռուն պիտի կայնին ու ըսեն. «Վա՜յ, վա՜յ քեզի, մեծ Բաբելոն քաղաք, հզօ՛ր քաղաք, որ մէկ ժամու մէջ եկաւ քու դատաստանդ»։

11. Ու երկրին վաճառականները պիտի ողբան ու սուգ ընեն անոր վրայ. վասն զի ալ մէ՛կը ծախու պիտի չառնէ անոնց վաճառքը,

12. Ոսկիի ու արծաթի եւ պատուական քարերու ու մարգարիտներու եւ բեհեզի ու ծիրանիի եւ մետաքսի ու որդան կարմիրի վաճառքը եւ խունկի փայտերը ու փղոսկրեայ ամանները եւ պատուական փայտէ ու պղնձէ եւ երկաթէ ու մարմարիոնէ ամանները

13. Եւ կինամոնը [ու ամոմոնը] եւ խունկերը ու անուշահոտ իւղը ու կնդրուկը եւ գինին ու ձէթը եւ նաշիհը ու ցորենը եւ արջառները ու ոչխարները եւ ձիերը ու կառքերը եւ մարմինները ու մարդոց հոգիները։

14. Եւ քու հոգիիդ ցանկացած պտուղները քեզմէ գացին ու բոլոր շքեղ ու փայլուն բաները քեզմէ կորսուեցան եւ ալ բնաւ պիտի չգտնես զանոնք»։

15. Այս բաներուն վաճառականները, որոնք անկէ հարստացած էին, հեռուն պիտի կայնին անոր տանջանքին վախէն՝ լալով ու սուգ ընելով

16. Ու պիտի ըսեն. «Վա՜յ, վա՜յ, մե՛ծ քաղաք, որ բեհեզ ու ծիրանի եւ որդան կարմիր հագած էիր ու ոսկիով եւ պատուական քարերով ու մարգարիտներով զարդարուած էիր,

17. Վասն զի այնքան հարստութիւնը մէկ ժամու մէջ փճացաւ»։ Նաւավարները եւ այն ամէնքը, որ նաւով տեղ կ’երթան ու նաւաստիները եւ որոնք որ ծովու մէջ կը բնակին, հեռուն կայնեցան։

18. Եւ տեսնելով անոր հրկիզումին ծուխը՝ կ’աղաղակէին՝ ըսելով. «Ո՞վ նման է այս մեծ քաղաքին»։

19. Իրենց գլուխներուն վրայ հող ցանեցին եւ լալով ու սուգ ընելով՝ աղաղակեցին, ըսելով. «Վա՜յ, վա՜յ այն մէ՛ծ քաղաքին, որուն մէջ իր պատուականութենէն հարստացան ամէնքը, որոնք նաւեր ունէին ծովուն վրայ. վասն զի մէկ ժամու մէջ ամայացաւ։

20. Ուրախացէ՛ք անոր վրայ, երկինք ու սուրբ առաքեալներ եւ մարգարէներ, որ Աստուած ձեր վրէժը անկէ առաւ»։

21. Զօրաւոր հրեշտակ մը քար մը առաւ աղօրիքի մեծ քարի նման ու ծովը ձգեց՝ ըսելով. «Այսպէս ուժով վար պիտի ձգուի Բաբելոն մեծ քաղաքը ու ա՛լ պիտի չգտնուի։

22. Եւ քնարահարներուն ու երաժիշտներուն եւ սրնգահարներուն ու փողահարներուն ձայնը ա՛լ պիտի չլսուի քու մէջդ եւ ա՛լ վարպետ արհեստաւոր մը պիտի չգտնուի քու մէջդ ու աղօրիքին ձայնը ա՛լ պիտի չլսուի քու մէջդ

23. Եւ ճրագին լոյսը ա՛լ պիտի չերեւնայ քու մէջդ ու փեսային ձայնը եւ հարսին ձայնը ա՛լ պիտի չլսուին քու մէջդ. քանզի քու վաճառականներդ երկրին մեծամեծներն էին. վասն զի քու կախարդութիւնովդ բոլոր ազգերը մոլորեցան»։

24. Եւ մարգարէներուն ու սուրբերուն ու երկրի վրայ բոլոր սպաննուածներուն արիւնը անոր մէջ գտնուեցաւ։

About Հայտնություն Chapter 18

Read Հայտնություն Chapter 18 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Հայտնություն in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Հայտնություն
Chapter: 18
Testament: New Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Հայտնություն. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Հայտնություն Chapter 18 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Հայտնություն Chapter 18?

Հայտնություն Chapter 18 is part of the Book of Հայտնություն in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Հայտնություն Chapter 18 online for free with easy chapter navigation.

More Chapters from Հայտնություն

  1. Հայտնություն Chapter 1
  2. Հայտնություն Chapter 12
  3. Հայտնություն Chapter 3
  4. Հայտնություն Chapter 22
  5. Հայտնություն Chapter 21
  6. Հայտնություն Chapter 19
  7. Հայտնություն Chapter 16

Explore More from Նոր Կտակարան

  1. Ղուկաս Chapter 18
  2. Գործք Առաքելոց Chapter 4
  3. Եբրայեցիներ Chapter 2
  4. Հակոբոս Chapter 1
  5. Բ Թեսաղոնիկեցիներ Chapter 3
  6. Մարկոս Chapter 3
  7. Ղուկաս Chapter 19

Related Chapters & Readings

  1. Երեմիա Chapter 12
  2. Երեմիա Chapter 11
  3. Երեմիա Chapter 10
  4. Երեմիա Chapter 13
  5. Երեմիա Chapter 9
  6. Ամոս Chapter 6
  7. Հռոմեացիներ Chapter 10
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *