Հայտնություն Chapter 17

For English

Read Հայտնություն Chapter 17 Online

Read Հայտնություն Chapter 17 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Հայտնություն in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Հայտնություն and the Holy Bible online.

Choose a Chapter

Հայտնություն 17

Գլուխ 17

1. Եօթը սկաւառակներ ունեցող եօթը հրեշտակներէն մէկը եկաւ ու ինծի հետ խօսեցաւ՝ ըսելով. «Եկո՛ւր ու քեզի ցուցնեմ այն մեծ պոռնիկին դատաստանը, որ շատ ջուրերու վրայ կը նստի.

2. Որուն հետ երկրին թագաւորները պոռնկացան ու երկրին բնակիչները անոր պոռնկութեան գինիովը գինովցան»։

3. Եւ զիս առաւ անապատը տարաւ հոգիով. ուր տեսայ կին մը, որ կարմիր գազանի մը վրայ նստեր էր։ Այն գազանը լեցուն էր հայհոյութեան անուններով ու եօթը գլուխ եւ տասը եղջիւր ունէր։

4. Կինը ծիրանի ու կարմիր հագած էր, զարդարուած էր ոսկիով ու պատուական քարերով եւ մարգարիտներով եւ իր ձեռքը ոսկիէ գաւաթ մը ունէր պղծութիւններով ու իր պոռնկութեանը անմաքրութիւններով լեցուն։

5. Անոր ճակտին վրայ անուն մը գրուած էր. «Խորհուրդ՝ Մեծ Բաբելոն՝ պոռնիկներու ու երկրի պղծութիւններուն մայրը»։

6. Տեսայ այն կինը, որ սուրբերուն արիւնովը ու Յիսուսին վկաներուն արիւնովը գինովցած էր։ Երբ տեսայ զանիկա, մեծ զարմանքով զարմացայ։

7. Հրեշտակը ինծի ըսաւ. «Ինչո՞ւ զարմացար. ես քեզ ըսեմ այն կնոջ խորհուրդը ու այն գազանին՝ որ զանիկա իր վրայ կը կրէ ու եօթը գլուխ եւ տասը եղջիւր ունի։

8. Այն գազանը որ տեսար, կար ու չկայ, բայց անդունդէն ելլելու ու կորուստին երթալու վրայ է ու երկրի վրայ բնակողները, որոնց անունները աշխարհին սկիզբէն ի վեր կենաց գրքին մէջ գրուած չեն, պիտի զարմանան, երբ տեսնեն այն գազանը որ կար ու չկայ, թէեւ կայ՝ ՝։

9. Հոս պէտք է իմաստութիւն ունեցող միտք մը։ Այն եօթը գլուխը եօթը լեռներ են, որոնց վրայ կինը կը նստի եւ եօթը թագաւորներ են։

10. Հինգը ինկած են, մէկը կը կենայ եւ միւսը դեռ եկած չէ ու երբ գայ՝ քիչ ատեն պիտի մնայ։

11. Գազանը, որ կար ու չկայ, անիկա ալ ութերորդն է որ եօթնէն է ու դէպի կորուստ կ’երթայ։

12. Տասը եղջիւրը որոնք տեսար՝ տասը թագաւորներ են, որոնք դեռ թագաւորութիւն առած չեն, հապա գազանին հետ մէկ ժամու չափ թագաւորներու պէս իշխանութիւն պիտի առնեն։

13. Անոնք մէկ կամք ունին ու իրենց զօրութիւնը եւ իշխանութիւնը գազանին կու տան։

14. Ասոնք Գառնուկին հետ պիտի պատերազմին եւ Գառնուկը անոնց պիտի յաղթէ, քանզի անիկա տէրերուն Տէրն է ու թագաւորներուն Թագաւորը եւ անոր հետ եղողները կանչուած ու ընտրուած եւ հաւատարիմ են»։

15. Ու ըսաւ ինծի. «Այն ջուրերը որոնք տեսար, որոնց վրայ պոռնիկը նստեր էր, ժողովուրդներ են ու բազմութիւններ եւ ազգեր ու լեզուներ։

16. Տասը եղջիւրները, որոնք գազանին վրայ տեսար, անոնք պիտի ատեն պոռնիկը ու զանիկա պիտի մերկացնեն եւ անոր մարմինը պիտի ուտեն ու զանիկա կրակով պիտի այրեն։

17. Վասն զի Աստուած անոնց սրտին մէջ դրաւ, որ իր կամքը կատարեն ու միակամ ըլլան եւ իրենց թագաւորութիւնը գազանին տան, մինչեւ Աստուծոյ խօսքերը կատարուին։

18. Եւ կինը որ տեսար, այն մեծ քաղաքն է, որ կը թագաւորէ երկրի թագաւորներուն վրայ»։

About Հայտնություն Chapter 17

Read Հայտնություն Chapter 17 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Հայտնություն in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Հայտնություն
Chapter: 17
Testament: New Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Հայտնություն. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Հայտնություն Chapter 17 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Հայտնություն Chapter 17?

Հայտնություն Chapter 17 is part of the Book of Հայտնություն in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Հայտնություն Chapter 17 online for free with easy chapter navigation.

More Chapters from Հայտնություն

  1. Հայտնություն Chapter 1
  2. Հայտնություն Chapter 3
  3. Հայտնություն Chapter 20
  4. Հայտնություն Chapter 12
  5. Հայտնություն Chapter 8
  6. Հայտնություն Chapter 7
  7. Հայտնություն Chapter 22

Explore More from Նոր Կտակարան

  1. Ղուկաս Chapter 23
  2. Ա Հովհաննես Chapter 4
  3. Բ Թեսաղոնիկեցիներ Chapter 2
  4. Ղուկաս Chapter 1
  5. Մատթեոս Chapter 7
  6. Հռոմեացիներ Chapter 16
  7. Եփեսացիներ Chapter 1

Related Chapters & Readings

  1. Դատավորներ Chapter 9
  2. Թվեր Chapter 8
  3. Առակներ Chapter 14
  4. Ղուկաս Chapter 11
  5. Սաղմոսներ Chapter 121
  6. Երեմիա Chapter 43
  7. Հակոբոս Chapter 2
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *