Հովհաննես Chapter 2

For English

Read Հովհաննես Chapter 2 Online

Read Հովհաննես Chapter 2 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Հովհաննես in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Հովհաննես and the Holy Bible online.

Choose a Chapter

Հովհաննես 2

Գլուխ 2

1. Երրորդ օրը հարսանիք մը կար Գալիլիայի Կանա քաղաքը եւ Յիսուսին մայրը հոն էր։

2. Յիսուս ալ կանչուեցաւ այն հարսանիքին ու իր աշակերտներն ալ։

3. Երբ գինին պակսեցաւ, Յիսուսին մայրը ըսաւ անոր. «Գինի չունին»։

4. Յիսուս ըսաւ անոր. «Ո՜վ կին, դուն ինծի հետ ի՞նչ բան ունիս. իմ ժամանակս դեռ հասած չէ»։

5. Իր մայրը սպասաւորներուն ըսաւ. «Ինչ որ ձեզի ըսէ, ըրէ՛ք»։

6. Հոն վեց հատ քարէ կարասներ դրուած էին Հրէից մաքրուելու սովորութեանը համեմատ, որոնց ամէն մէկը երկու կամ երեք մար բան կ’առնէր։

7. Յիսուս ըսաւ անոնց. «Լեցուցէ՛ք այդ կարասները ջուրով»։ Անոնք լեցուցին զանոնք մինչեւ բերանը։

8. Յիսուս ըսաւ անոնց. «Հիմա հանեցէ՛ք ու սեղանապետին տարէ՛ք»։ Անոնք ալ տարին։

9. Սեղանապետը երբ գինի դարձած ջուրին համը առաւ, ինք չէր գիտեր ուրկէ ըլլալը, (բայց սպասաւորները, որոնք ջուրը լեցուցեր էին, գիտէին,)

10. Ըսաւ փեսային. «Ամէն մարդ աղէկ գինին առաջ կը մատուցանէ ու երբ խմած ըլլան, այն ատեն ստորնագոյնը. բայց դուն աղէկ գինին մինչեւ հիմա պահած ես»։

11. Յիսուս հրաշքներուն սկիզբը այս ըրաւ Գալիլիայի Կանա քաղաքին մէջ եւ իր փառքը յայտնեց ու իր աշակերտները հաւատացին իրեն։

12. Յետոյ Յիսուս Կափառնայում իջաւ, ինք եւ իր մայրը ու իր եղբայրները եւ իր աշակերտները, բայց շատ օրեր հոն չկեցան։

13. Հրէից զատիկը մօտ էր, ուստի Յիսուս Երուսաղէմ գնաց։

14. Տաճարին մէջ գտաւ արջառ ու ոչխար եւ աղաւնի ծախողներ ու ստակ փոխողներ ալ՝ որոնք նստեր էին։

15. Չուանէ խարազան մը շինելով՝ ամէնքը տաճարէն դուրս հանեց, ոչխարներն ալ ու արջառներն ալ։ Ստակ փոխողներուն պղինձները ցիրուցան ըրաւ ու սեղանները կործանեց։

16. Աղաւնի ծախողներուն ըսաւ. «Ասկէ վերցուցէ՛ք ասոնք, իմ Հօրս տունը առուտուրի տուն մի՛ ընէք»։

17. Իր աշակերտները մտքերնին բերին որ գրուած է. «Քու տանդ նախանձը զիս կերաւ»։

18. Այն ատեն Հրեաները եկան ու ըսին անոր. «Ի՞նչ նշան կը ցուցնես մեզի՝ որ այդ բաները ընելու իրաւունք ունիս»։

19. Պատասխան տուաւ Յիսուս ու ըսաւ անոնց. «Քակեցէ՛ք այս տաճարը ու երեք օրուան մէջ զանիկա պիտի կանգնեցնէմ»։

20. Հրեաները ըսին. «Քառասունըվեց տարուան մէջ շինուեցաւ այս տաճարը եւ դուն երեք օրուան մէ՞ջ պիտի կանգնեցնես զանիկա»։

21. Բայց ինք իր մարմնին տաճարին համար կ’ըսէր։

22. Ուստի երբ ինք մեռելներէն յարութիւն առաւ, իր աշակերտները մտքերնին բերին այս ըսածըու հաւատացին գրքին եւ Յիսուսին ըսած խօսքին։

23. Երբ զատկի տօնին Երուսաղէմ էր, շատ մարդիկ անոր ըրած հրաշքները տեսնելով՝ հաւատացին անոր անուանը։

24. Բայց ինք՝ Յիսուս՝ իր անձը անոնց չէր վստահեր, վասն զի ինք կը ճանչնար ամէն մարդ։

25. Պէտք չկար որ ոեւէ մէկը ուրիշ մարդու համար վկայութիւն տար իրեն, քանզի ինք գիտէր թէ ի՛նչ կայ մարդուն ներսիդին։

About Հովհաննես Chapter 2

Read Հովհաննես Chapter 2 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Հովհաննես in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Հովհաննես
Chapter: 2
Testament: New Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Հովհաննես. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Հովհաննես Chapter 2 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Հովհաննես Chapter 2?

Հովհաննես Chapter 2 is part of the Book of Հովհաննես in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Հովհաննես Chapter 2 online for free with easy chapter navigation.

More Chapters from Հովհաննես

  1. Հովհաննես Chapter 3
  2. Հովհաննես Chapter 12
  3. Հովհաննես Chapter 17
  4. Հովհաննես Chapter 19
  5. Հովհաննես Chapter 14
  6. Հովհաննես Chapter 7
  7. Հովհաննես Chapter 4

Explore More from Նոր Կտակարան

  1. Մարկոս Chapter 11
  2. Գործք Առաքելոց Chapter 5
  3. Հայտնություն Chapter 12
  4. Ղուկաս Chapter 3
  5. Հայտնություն Chapter 21
  6. Հռոմեացիներ Chapter 7
  7. Մատթեոս Chapter 28

Related Chapters & Readings

  1. Ա Մնացորդաց Chapter 9
  2. Ա Կորնթացիներ Chapter 11
  3. Ա Մնացորդաց Chapter 1
  4. Երեմիա Chapter 37
  5. Մատթեոս Chapter 21
  6. Ծննդոց Chapter 25
  7. Երկրորդ Օրինաց Chapter 33
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *