Հայտնություն Chapter 11

For English

Read Հայտնություն Chapter 11 Online

Read Հայտնություն Chapter 11 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Հայտնություն in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Հայտնություն and the Holy Bible online.

Choose a Chapter

Հայտնություն 11

Գլուխ 11

1. Ինծի եղէգ մը տրուեցաւ գաւազանի պէս։ Հրեշտակը կայներ էր ու կ’ըսէր. «Ելի՛ր ու չափէ՛ Աստուծոյ տաճարն ու սեղանը եւ անոր մէջ երկրպագութիւն ընողները։

2. Բայց գաւիթը, որ տաճարէն դուրս է, ձգէ՛ եւ մի՛ չափեր, վասն զի անիկա հեթանոսներուն տրուած է ու անոնք սուրբ քաղաքը պիտի կոխկռտեն քառասունըերկու ամիս։

3. Ես իմ երկու վկաներուս զօրութիւն պիտի տամ եւ անոնք քուրձ հագած հազար երկու հարիւր վաթսուն օր մարգարէութիւն պիտի ընեն։

4. Ասոնք այն երկու ձիթենիներն ու երկու աշտանակներն են, որոնք երկրին Տէրոջը առջեւ կը կենան։

5. Եւ եթէ մէկը ուզէ անոնց վնասել, անոնց բերաններէն կրակ պիտի ելլէ ու իրենց թշնամիները ուտէ։ Եթէ մէկը ուզէ անոնց վնասել, պիտի սպաննուի։

6. Ասոնք իշխանութիւն ունին երկինքը գոցելու, որպէս զի իրենց մարգարէութեան օրերը անձրեւ չգայ ու ջուրերուն վրայ իշխանութիւն ունին՝ զանոնք արիւն դարձնելու եւ ամէն կերպ պատուհասներով երկիրը զարնելու՝ քանի՛ անգամ որ ուզեն։

7. Երբ իրենց վկայութիւնը կատարեն, այն ատեն անդունդէն ելլող գազանը անոնց հետ պատերազմ պիտի ընէ, անոնց պիտի յաղթէ ու պիտի սպաննէ զանոնք։

8. Անոնց դիակները ինկած պիտի մնան այն մեծ քաղաքին հրապարակին մէջ, որ հոգեւորապէս կը կոչուի Սոդոմ ու Եգիպտոս, ուր մեր Տէրն ալ խաչուեցաւ։

9. Եւ ժողովուրդներն ու ցեղերը եւ լեզուներն ու ազգերը պիտի տեսնեն անոնց դիակները երեք ու կէս օր ու պիտի չթողուն որ անոնց դիակները գերեզմաններու մէջ թաղեն։

10. Անոնք որ երկրի վրայ կը բնակին, պիտի ուրախանան ու խնդան անոնց վրայ, մինչեւ անգամ իրարու ընծաներ պիտի ղրկեն. վասն զի այս երկու մարգարէները երկրի բնակիչները չարչարած էին։

11. Երեք ու կէս օր ետքը Աստուծմէ կենդանութեան հոգի մտաւ անոնց մէջ ու իրենց ոտքերուն վրայ կայնեցան եւ զանոնք տեսնողներուն վրայ մեծ վախ ինկաւ։

12. Երկնքէն մեծ ձայն մը լսեցին, որ կ’ըսէր անոնց. «Վե՛ր ելէք, հո՛ս եկէք»։ Եւ անոնք ամպով երկինք բարձրացան։ Անոնց թշնամիներն ալ զանոնք տեսան։

13. Նոյն ժամուն մեծ երկրաշարժ մը եղաւ ու քաղաքին տասներորդ մասը կործանեցաւ, եօթը հազար մարդիկ մեռան ու մնացածները վախով լեցուեցան ու փառք տուին երկնքի Աստուծոյն։

14. Երկրորդ վայը անցաւ։ Երրորդ վայը շուտով պիտի գայ։

15. Եօթներորդ հրեշտակը փողը հնչեցուց ու երկնքի մէջ մեծ ձայներ եղան, որ կ’ըսէին. «Աշխարհի թագաւորութիւնները մեր Տէրոջը ու իր Օծեալինը եղան։ Ինք պիտի թագաւորէ յաւիտեանս յաւիտենից»։

16. Քսանըչորս երէցները, որոնք իրենց աթոռներուն վրայ նստած էին Աստուծոյ առջեւ, իրենց երեսներուն վրայ ինկան եւ Աստուծոյ երկրպագութիւն ըրին՝ ըսելով.

17. «Քեզի գոհութիւն կը մատուցանենք, Ամենակալ Տէր Աստուած, որ ե՛ս եւ որ էիր, որ քու մեծ զօրութիւնդ առիր ու թագաւորեցիր։

18. Եւ ազգերը բարկացան, վասն զի եկաւ քու բարկանալու ժամանակդ, երբ պիտի դատես մեռելները, պիտի վարձատրես քու ծառաներդ, մարգարէներդ, սուրբերդ եւ քու անունէդ վախցողները, մեծերն ու պզտիկները եւ պիտի ապականես երկիրը ապականողները»։

19. Երկնքի մէջ Աստուծոյ տաճարը բացուեցաւ եւ անոր ուխտին տապանակը իր տաճարին մէջ երեւցաւ ու եղան փայլակներ ու ձայներ եւ որոտումներ ու երկրաշարժ եւ խոշոր կարկուտ։

About Հայտնություն Chapter 11

Read Հայտնություն Chapter 11 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Հայտնություն in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Հայտնություն
Chapter: 11
Testament: New Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Հայտնություն. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Հայտնություն Chapter 11 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Հայտնություն Chapter 11?

Հայտնություն Chapter 11 is part of the Book of Հայտնություն in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Հայտնություն Chapter 11 online for free with easy chapter navigation.

More Chapters from Հայտնություն

  1. Հայտնություն Chapter 1
  2. Հայտնություն Chapter 3
  3. Հայտնություն Chapter 20
  4. Հայտնություն Chapter 12
  5. Հայտնություն Chapter 8
  6. Հայտնություն Chapter 7
  7. Հայտնություն Chapter 22

Explore More from Նոր Կտակարան

  1. Ա Կորնթացիներ Chapter 4
  2. Տիտոս Chapter 2
  3. Եբրայեցիներ Chapter 5
  4. Մատթեոս Chapter 2
  5. Մարկոս Chapter 5
  6. Հռոմեացիներ Chapter 16
  7. Բ Հովհաննես Chapter 1

Related Chapters & Readings

  1. Հայտնություն Chapter 8
  2. Գործք Առաքելոց Chapter 22
  3. Մաղաքիա Chapter 4
  4. Եզրաս Chapter 3
  5. Երկրորդ Օրինաց Chapter 33
  6. Սաղմոսներ Chapter 120
  7. Հեսու Chapter 22
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *