Read Հռոմեացիներ Chapter 16 Online
Read Հռոմեացիներ Chapter 16 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Հռոմեացիներ in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Հռոմեացիներ and the Holy Bible online.
Choose a Chapter
Հռոմեացիներ 16
Գլուխ 16
1. Ձեզի կը յանձնեմ Փիբէ քոյրը, որ Կենքրայի եկեղեցիին սպասաւորն է.
2. Որպէս զի զանիկա ընդունիք Տէրոջմով՝ ինչպէս սուրբերուն արժան է եւ անոր խնամք տանիք ի՛նչ բանի որ ձեր օգնութեանը կարօտի. քանզի ինք ալ շատերու խնամք տարաւ ու ինծի ալ։
3. Բարեւ ըրէք Պրիսկէին ու Ակիւղասին Քրիստոս Յիսուսով իմ գործակիցներուս.
4. (Որոնք իմ կեանքիս համար իրենց պարանոցները տուին. որոնցմէ ոչ միայն ես շնորհակալ կ’ըլլամ, հապա հեթանոսներուն բոլոր եկեղեցիներն ալ.)
5. Եւ անոնց տանը մէջի եկեղեցիին ալ։ Բարեւ ըրէք Եպենետոս իմ սիրելիիս, որ Աքայիայէ առաջին պտուղն է Քրիստոսին։
6. Բարեւ ըրէք Մարիամին, որ մեր վրայ շատ աշխատեցաւ։
7. Բարեւ ըրէք Անդրոնիկոսին ու Յունիային, իմ ազգականներուս եւ գերութեան ընկերներուս, որոնք առաքեալներուն մէջ երեւելիներ են, որոնք ինծմէ առաջ Քրիստոսին եղան։
8. Բարեւ ըրէք Ամպղիա իմ սիրելիիս Տէրոջմով։
9. Բարեւ ըրէք Ուրբանոս մեր գործակցին Քրիստոսով ու Ստաքէս իմ սիրելիիս։
10. Բարեւ ըրէք Ապեղեսին, որ ընտրեալ է Քրիստոսով։
11. Բարեւ ըրէք Արիստաբուղոսին տանը։ Բարեւ ըրէք Հերովդիոն իմ ազգականիս։ Բարեւ ըրէք անոնց, որոնք Նարկէսին տունէն են, Տէրոջմով։
12. Բարեւ ըրէք Տրիփոնէին ու Տրիփոսէին, Տէրոջմով աշխատողներուն։ Բարեւ ըրէք Պերսիդէ սիրելիին, որ շատ աշխատեցաւ, Տէրոջմով։
13. Բարեւ ըրէք Ռուփոսին, Տէրոջմով ընտրուածին ու անոր մօրը եւ իմինիս։
14. Բարեւ ըրէք Ասինկրիտոսին, Փղեգոնին, Երմասին, Պատրոբային, Երմէսին ու անոնց հետ եղող եղբայրներուն.
15. Բարեւ ըրէք Փիղողոգոսին ու Յուլիային, Ներէոսին ու անոր քրոջը եւ Ողիմպասին ու անոնց հետ եղող բոլոր սուրբերուն։
16. Բարեւ ըրէք իրարու սրբութեան համբոյրով։ Բարեւ կ’ընեն ձեզի Քրիստոսին [բոլոր] եկեղեցիները։
17. Կ’աղաչեմ ձեզի, եղբայրնե՛ր, որ ճանչնաք անոնք, որոնք ձեր սորված վարդապետութենէն դուրս բաժանում կը յառաջացնեն ու գայթակղութիւններ կ’ընեն։ Անոնցմէ ետ կեցէք։
18. Վասն զի այնպիսիները մեր Տէրոջը՝ Քրիստոսին՝ չեն ծառայեր, հապա իրենց որովայնին։ Անոյշ խօսքերով ու գովեստներով պարզամիտներուն սրտերը կը խաբեն։
19. Քանզի ձեր հնազանդութիւնը ամենուն ծանօթ է. ուստի ձեզի համար ուրախ եմ. բայց կ’ուզեմ որ դուք իմաստուն ըլլաք բարիին ու միամիտ՝ չարին։
20. Եւ խաղաղութեան Աստուածը շուտով խորտակէ Սատանան ձեր ոտքերուն տակ։ Մեր Տէր Յիսուս Քրիստոսին շնորհքը ձեզի հետ ըլլայ։
21. Բարեւ կ’ընէ ձեզի Տիմոթէոս իմ գործակիցս եւ Ղուկիոսը ու Յասոն եւ Սոսիպատրոսը, իմ ազգականներս։
22. (Բարեւ կ’ընեմ ձեզի Տէրոջմով ես ալ՝ Տերտիոս՝ որ այս թուղթը գրեցի։)
23. Բարեւ կ’ընէ ձեզի Գայիոսը, իմ ու բոլոր եկեղեցիին հիւրընկալը։ Բարեւ կ’ընէ ձեզի Երաստոսը, քաղաքիս գանձապետը ու Կուարտոս եղբայրը։
24. Մեր Տէր Յիսուս Քրիստոսին շնորհքը ձեր ամենուն հետ ըլլայ։ Ամէն։
25. Արդ՝ անոր, որ կարող է ձեզ հաստատել իմ աւետարանիս պէս ու Յիսուս Քրիստոսին քարոզութեանը պէս, այն խորհուրդին յայտնուելուն պէս՝ որ յաւիտենական ատեններէն ի վեր ծածկուած էր,
26. Հիմա յայտնուեցաւ ու մարգարէական գրքերը յաւիտենական Աստուծոյ հրամանով բոլոր հեթանոսներուն ճանչցուեցան, հաւատքի հնազանդելու համար,
27. Մի միայն իմաստուն Աստուծոյն, Յիսուս Քրիստոսին ձեռքով, փառք յաւիտեանս։ Ամէն։
About Հռոմեացիներ Chapter 16
Read Հռոմեացիներ Chapter 16 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Հռոմեացիներ in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Հռոմեացիներ
Chapter: 16
Testament: New Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Հռոմեացիներ. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Հռոմեացիներ Chapter 16 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Հռոմեացիներ Chapter 16?
Հռոմեացիներ Chapter 16 is part of the Book of Հռոմեացիներ in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Հռոմեացիներ Chapter 16 online for free with easy chapter navigation.
More Chapters from Հռոմեացիներ
- Հռոմեացիներ Chapter 7
- Հռոմեացիներ Chapter 15
- Հռոմեացիներ Chapter 4
- Հռոմեացիներ Chapter 3
- Հռոմեացիներ Chapter 12
- Հռոմեացիներ Chapter 11
- Հռոմեացիներ Chapter 9
Explore More from Նոր Կտակարան
- Ղուկաս Chapter 10
- Ա Թեսաղոնիկեցիներ Chapter 3
- Եբրայեցիներ Chapter 11
- Մարկոս Chapter 15
- Ա Թեսաղոնիկեցիներ Chapter 5
- Բ Կորնթացիներ Chapter 6
- Մատթեոս Chapter 22