Բ Թեսաղոնիկեցիներ Chapter 3

For English

Read Բ Թեսաղոնիկեցիներ Chapter 3 Online

Read Բ Թեսաղոնիկեցիներ Chapter 3 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Բ Թեսաղոնիկեցիներ in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Բ Թեսաղոնիկեցիներ and the Holy Bible online.

Choose a Chapter

Բ Թեսաղոնիկեցիներ 3

Գլուխ 3

1. Վերջապէս, եղբա՛յրներ, մեզի համար աղօթեցէ՛ք, որպէս զի Տէրոջը խօսքը յառաջանայ ու փառաւորուի ամէն տեղ՝ ինչպէս ձեր մէջ։

2. Որպէս զի անիրաւ ու չար մարդոցմէ ազատինք, վասն զի ամէնքը հաւատք չունին։

3. Բայց Տէրը հաւատարիմ է եւ ձեզ պիտի հաստատէ ու չարէն պահէ։

4. Ձեր վրայ վստահութիւն ունինք Տէրոջմով, թէ ինչ որ ձեզի պատուիրեցինք՝ կ’ընէք ու պիտի ընէք ալ։

5. Եւ Տէրը ձեր սրտերը դէպի Աստուծոյ սիրոյն ու Քրիստոսին համբերութեանը ուղղէ։

6. Ձեզի կը պատուիրենք, եղբա՛յրներ, մեր Տէր Յիսուս Քրիստոսին անունովը, որ ե՛տ քաշուիք ամէն եղբօրմէ, որ անկարգութեամբ կը վարուի ու ոչ թէ այն աւանդութեանը պէս՝ որը մեզմէ առիք։

7. Վասն զի դուք ինքնիրեննիդ գիտէք թէ պէտք է մեզի նմանիք քանզի մենք ձեզի հետ ծուլութեամբ չվարուեցանք,

8. Ոչ ալ մէկուն հացը ձրի կերանք. հապա ջանքով եւ աշխատանքով գիշեր ու ցորեկ կը գործէինք՝ ձեզմէ մէկո՛ւն նեղութիւն չտալու համար.

9. Ոչ թէ մենք իշխանութիւն չունէինք, այլ անձերնիս ձեզի օրինակ ըրինք՝ որպէս զի մեզի նմանիք։

10. Վասն զի երբ մենք ձեր քով էինք ձեզի կ’ըսէինք, թէ «Ան որ չուզեր գործել, հաց ալ թող չուտէ»։

11. Արդ՝ կը լսենք թէ ձեր մէջէն ոմանք ծուլութեամբ կը վարուին ու չեն գործեր, հապա ծոյլ ծոյլ կը պտըտին։

12. Այնպիսիներուն կը պատուիրենք ու կ’աղաչենք մեր Տէր Յիսուս Քրիստոսով, որ հանդարտութեամբ գործեն եւ իրենց հացը ուտեն։

13. Բայց դո՛ւք, եղբա՛յրներ, մի՛ ձանձրանաք բարիք գործելէ։

14. Եթէ մէկը չի հնազանդիր այս թուղթին մէջ մեր ըսած խօսքին՝ դուք նշանակեցէք զանիկա ու անոր հետ մի՛ խառնուիք, որպէս զի ամչնայ։

15. Բայց չըլլայ թէ թշնամի սեպէք զանիկա, հապա եղբօր պէս խրատեցէ՛ք։

16. Եւ ինքը՝ խաղաղութեան Տէրը՝ ամէն կերպով ձեզի խաղաղութիւն տայ ամէն ատեն. Տէրը ձեր ամենուն հետ ըլլայ։

17. Այս ողջոյնը իմ ձեռքիս՝ Պօղոսինն է, որ ամէն թուղթերու մէջ նշան է. այսպէս կը գրեմ։

18. Մեր Տէր Յիսուս Քրիստոսին շնորհքը ձեր ամենուն հետ ըլլայ։ Ամէն։

About Բ Թեսաղոնիկեցիներ Chapter 3

Read Բ Թեսաղոնիկեցիներ Chapter 3 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Բ Թեսաղոնիկեցիներ in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Բ Թեսաղոնիկեցիներ
Chapter: 3
Testament: New Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Բ Թեսաղոնիկեցիներ. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Բ Թեսաղոնիկեցիներ Chapter 3 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Բ Թեսաղոնիկեցիներ Chapter 3?

Բ Թեսաղոնիկեցիներ Chapter 3 is part of the Book of Բ Թեսաղոնիկեցիներ in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Բ Թեսաղոնիկեցիներ Chapter 3 online for free with easy chapter navigation.

More Chapters from Բ Թեսաղոնիկեցիներ

  1. Բ Թեսաղոնիկեցիներ Chapter 2
  2. Բ Թեսաղոնիկեցիներ Chapter 1

Explore More from Նոր Կտակարան

  1. Հռոմեացիներ Chapter 4
  2. Ա Թեսաղոնիկեցիներ Chapter 3
  3. Գործք Առաքելոց Chapter 10
  4. Բ Կորնթացիներ Chapter 2
  5. Մարկոս Chapter 15
  6. Գործք Առաքելոց Chapter 19
  7. Գ Հովհաննես Chapter 1

Related Chapters & Readings

  1. Սաղմոսներ Chapter 66
  2. Սաղմոսներ Chapter 61
  3. Ծննդոց Chapter 20
  4. Հոբ Chapter 14
  5. Հոբ Chapter 1
  6. Մատթեոս Chapter 4
  7. Եզեկիել Chapter 27
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *