Նավում Chapter 1

For English

Read Նավում Chapter 1 Online

Read Նավում Chapter 1 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Նավում in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Նավում and the Holy Bible online.

Choose a Chapter

Նավում 1

Գլուխ 1

1. Նինուէի պատգամը եւ Ելկեսացի Նաւումին տեսիլքին գիրքը։

2. Եհովան նախանձոտ ու վրէժխնդիր Աստուած է։ Եհովան վրէժ առնող ու բարկութեան տէր է։ Եհովան իր հակառակորդներէն վրէժ կ’առնէ, Իր թշնամիներուն դէմ ոխ կը պահէ։

3. Եհովան երկայնամիտ է ու անոր զօրութիւնը մեծ է, Բայց յանցաւորը ամենեւին անպարտ չի թողուր։ Եհովային ճամբան մրրիկի ու փոթորիկի մէջ է Ու ամպերը անոր ոտքերուն փոշին են։

4. Ծովուն կը սաստէ ու զանիկա կը ցամքեցնէ Եւ բոլոր գետերը կը չորցնէ։ Բասանն ու Կարմեղոսը կը թառամին Եւ Լիբանանի ծաղիկը կը թառամի։

5. Լեռները անկէ կը դողան ու բլուրները կը հալին։ Երկիրը անոր երեսէն կը խախտի, Աշխարհն ու անոր բոլոր բնակիչները։

6. Անոր ցասումին առջեւ ո՞վ կրնայ կենալ Եւ անոր սաստիկ բարկութեանը Ո՞վ կրնայ դէմ դնել։ Անոր սրտմտութիւնը կրակի պէս կը թափի Ու ապառաժները անկէ կը խորտակուին։

7. Եհովան բարի է, նեղութեան օրը ամրութիւն է, Իրեն ապաւինողները կը ճանչնայ։

8. Բայց այն քաղաքին տեղը յորդահոս հեղեղով բոլորովին պիտի ջնջէ Եւ խաւարը պիտի հալածէ անոր թշնամիները։

9. Եհովային դէմ ի՞նչ կը ծրագրէք։ Բնաջինջ ընողը անիկա է։ Թշնամիներէն երկրորդ անգամ վրէժ պիտի չլուծէ։

10. Քանզի անոնք՝ փուշերու պէս փաթթուած Ու իրենց ըմպելիքովը գինովցածի պէս են, Բոլորովին չորցած յարդի պէս պիտի այրին։

11. Քեզմէ՝ Եհովային դէմ չարութիւն մտածող մը, Անօրէն խորհրդական մը ելաւ։

12. Տէրը այսպէս կ’ըսէ. «Թէեւ անոնք խաղաղութեան մէջ են ու բազմաթիւ են, Սակայն անոնք պիտի կոտորուին ու անցնին։ Թէեւ քեզ նեղեցի, ա՛լ պիտի չնեղեմ։

13. Հիմա քու վրայէդ անոր լուծը պիտի վերցնեմ Ու քու կապերդ պիտի կտրեմ»։

14. Տէրը քեզի համար հրամայեց, Անգամ մըն ալ քու անունդ պիտի չտարածուի։ Քու աստուածներուդ տունէն Քանդակուած եւ ձուլածոյ կուռքերը բնաջինջ պիտի ընեմ։ Զանիկա քու գերեզմանդ պիտի ընեմ, Քանզի դուն անարգ եղար»։

15. Ահա լեռներուն վրայ աւետիս բերողին, Խաղաղութիւն քարոզողին ոտքերը։ Տօներդ պահէ՛, ո՛վ Յուդա, ուխտերդ կատարէ՛. Քանզի ա՛լ քու մէջէդ անօրէն պիտի չանցնի, Անիկա բոլորովին կտրուեցաւ։

About Նավում Chapter 1

Read Նավում Chapter 1 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Նավում in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Նավում
Chapter: 1
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Նավում. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Նավում Chapter 1 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Նավում Chapter 1?

Նավում Chapter 1 is part of the Book of Նավում in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Նավում Chapter 1 online for free with easy chapter navigation.

More Chapters from Հին Կտակարան

  1. Սաղմոսներ Chapter 121
  2. Ծննդոց Chapter 45
  3. Ծննդոց Chapter 13
  4. Ծննդոց Chapter 8
  5. Սաղմոսներ Chapter 8
  6. Եզրաս Chapter 1
  7. Ծննդոց Chapter 4

Explore More from Նավում

  1. Նավում Chapter 3
  2. Նավում Chapter 2

Related Chapters & Readings

  1. Երկրորդ Օրինաց Chapter 10
  2. Ելից Chapter 37
  3. Եսայի Chapter 12
  4. Բ Սամուել Chapter 15
  5. Սաղմոսներ Chapter 121
  6. Ծննդոց Chapter 46
  7. Բ Սամուել Chapter 11
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *